Օգոստոսի 3-ին, ժամը 00.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 34 ML 372 (վարորդ` Վ. Ա.) և «Մերսեդես» մակնիշի 34 ՍՕ 692 պետհամարանիշներով (վարորդ՝ Մ. Գ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ.Ա.-ը և Մ.Գ.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: