ՌԴ-ում տղամարդը կնոջ աչքի առջև վրաերթի է ենթարկել իր 2-ամյա դստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պսկովի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել իր 2-ամյա դստերը կնոջ աչքի առջև. գրում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ հետաքննչական կոմիտեին մամուլի ծառայությանը:

Հետաքննության տվյալների համաձայն` անտառային հատվածում 40-ամյա տղամարդն իր «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան վարելիս վրաերթի է ենթարկել մոտակայքում քայլող իր 2-ամյա դստերը, ով անմիջապես մահացել է ստացած վնասվածքներից:

Հարուցվել է քրեական գործ:

Հայտնվում է նաև, որ ընտանիքը Պսկով էր եկել Սանկտ-Պետերբուրգից, և անտառային գոտի մտնելու նրանց նպատակը եղել է սունկ հավաքելը: Դեպքը տեղի է ունեցել ավտոմեքենայի կայանման ժամանակ:




Լրահոս