Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ծննդյան 54-ամյակը շնորհավորել է հեռագիր հղելով: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Շնորհավորական հեռագիրն ուղարկվել է ԱՄՆ-ի նախագահին… Հաշվի առնելով ժամային տարբերությունը` այն դեռ ընթացքի մեջ է», – ասել է Պեսկովը:
Նշենք, որ Օբաման իր ծննդյան տարեդարձը սկսել է տոնել դեռևս շաբաթ օրը, երբ հանդիպել էր իր երեք ընկերներին: Նրան առաջին շնորհավորողների թվում եղել են Աֆրիկայի երիտասարդ առաջնորդները, ովքեր Օբամային դիմավորել են երգով:
Հանդիսատեսի հարցերին պատասխանելիս 54-ամյա նախագահը ընդգծել է, որ չէր կարող հասնել քաղաքական այդքան բարձունքների, եթե չլիներ իր կինը` Միշելը: Բարաք Օբաման նաև խոստովանել է, որ իր գլխավոր ցանկություններից մեկը երկար քնելն է, սակայն դրա համար պետք է սպասել նախագահության ավարտին: