Վրաստանում փոթորկից տուժածների մեջ հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վրաստանի երկու լողափերում` Քոբուլեթիում եւ Գրիգոլեթիում, զբոսաշրջիկներ են խեղդվել: Պատճառը Սև ծովում գրանցված 2-3 բալանոց փոթորիկն է եղել, ինչի հետևանքով վրացական լողափերում զբոսաշրջիկներին արգելում են լողալ:

Armlur.am-ի հետ զրույցում ԱԳՆ խուսակ Տիգրան Բալայանը նշեց, որ իրենց տրամադրված տեղեկատվության համաձայն` տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան:




Լրահոս