Թուրինի «Յուվենտուս»-ը հայտարարել է, որ նոր մրցաշրջանում թիմի 10 համարի մարզաշապիկով խաղալու է կիսապաշտպան Պոլ Պոգբան:
«Իտալիայի Սուպերգավաթի խաղից սկսած 10 համարը նոր սեփականատեր կունենա: Դա կլինի Պոլ Պոգբան»,- այս մասին գրված է թուրինցիների պաշտոնական թվիթթերյան էջում:
Նշենք, որ 10 համարի խաղաշապիկը լեգենդար է «Յուվենտուս»-ի համար, քանի որ այդ համարով են խաղացել Ջամպեյրո Բոնիբերտին, Միշել Պլատինին, Ռոբերտո Բաջոն և Ալեսանդրո Դել Պյերոն: