«Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ, այդ թվում` Իսպանիայի 2015-2016 առաջնության մեկնարկային խաղը արքայական ակումբի և «Սպորտինգ»-ի միջև
27-ամյա ֆուտբոլիստն աջ ազդրի վնասվածք էր ստացել նախասեզոնային մարզումների ժամանակ և այժմ ստիպված կլինի չխաղալ մինչ ապաքինումը: Առաջին խաղը, որին Բենզեման կկարողանա խաղալ, կլինի, ամենայն հավանականությամբ օգոստոսի 29-ին «բետիսի» դեմ կայանալիք խաղը:
Ավելի վաղ հայտնվում էր, որ Բենզեմայի տրանսֆերը ցանկանում է գնել «Արսենալ»-ը` վճարելով 65 մլն եվրո: