Հայտնաբերվել է Երկիր մոլորակից ամենահեռու գտնվող գալակտիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստղագետները հայտնաբերել են Երկիր մոլորակից ամենից մեծ հեռավորության վրա գտնվող գալակտիկան. այն մեզանից հեռու է ավելի քան 13 միլիարդ լուսնային տարով:

Այդ գալակտիկան պայմանականորեն ստացել է EGSY8p7 անվանումը. գրում է Dni.ru-ն:Հեռավոր գալակտիկայի տարիքը որոշելու համար գիտնականներն օգտագործել են MOSFIRE ինֆրակարմիր սպեկտրոմետրը Հավայան կղզիների  Կեկա աստղադտարանում: Նրանց հաջողվել է ֆիքսել Լայման-ալֆա հետագիծը, որի օգնությամբ էլ հայտնաբերվել է նոր գալակտիկան:

Գիտնականների խոսքերով` մարդիկ նոր գալակտիկան տեսնում են այնպիսին, ինչպիսին այն եղել է մեծ պայթյունից 585 միլիոն տարի անց: Նրանք հավելում են, որ տարածությունը երկու գալակտիկաների միջև հետզհետե լցվում է ջրածնային ամպերով:




Լրահոս