Armenian text to speach

Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրի վրա սկսվել է G3.33 մակարդակի հզոր գեոմագնիսական փոթորիկ, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

«Փոթորիկն ուժգնացել է մինչև G3.33 մակարդակ։ Սա տարվա ընթացքում նմանատիպ երկրորդ դեպքն է», -հայտնել են հաստատությունից:

Նշվում է, որ երևույթը սկսվել է մեկօրյա ուշացումով։ Մոտ 24 ժամ շարունակ Երկրի մագնիսական դաշտը դիմակայել է արեգակնային զանգվածի արտանետումների ճնշմանը, սակայն ի վերջո տեղի է տվել։

Արեգակնային բռնկումները, ըստ իրենց ռենտգենյան ճառագայթման ինտենսիվության, դասակարգվում են հինգ կատեգորիայի՝ A, B, C, M և X։ Դրանք կարող են Երկրի վրա մագնիսական փոթորիկներ առաջացնել, որոնք խաթարում են էլեկտրացանցերի աշխատանքը և ազդում թռչունների ու կենդանիների միգրացիոն ուղիների վրա։




Լրահոս