Ինչու Վաղինակ Շուշանյանը դուրս եկավ «Ոչ թալանին»-ից. նրան սպառնացե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը դուրս է եկել նախաձեռնությունից: Նա իր ֆեյսբուքի էջում գրել է, որ անձնական խնդիրն ու զբաղվածությունն է այդ որոշման պատճառը: Նախաձեռնության  համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ պատճառը Վաղինակի զբաղվածությունն ու աշխատանքի լինելն է:

Իսկ Շուշանյանի նկատմամբ որևէ ճնշումների կամ սպառնալիքների մասով, Մաքսիմն ասաց, որ իրենք կտեղեկացնեին, եթե նման բան լիներ.

«Եթե նման բան լիներ, կարծում եմ` նա կտեղեկացներ: Մեր հանդեպ ինչքան ճնշում եղել է, մենք բարձրաձայնել ենք: Այս դեպքում պատճառաբանումը անձնական խնդիրներն են: Եթե ավել բան լիներ, հաստատ չենք վախենում, կբարձրաձայնեինք»:




Լրահոս