“Ժողովուրդը” գրում է. “Պարույր Հայրիկյանը վերջին օրերին սկսել է մեկը մյուսի հետևից անել վտանգավոր հայտարարություններ՝ սկսած Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրին մեղադրանքներ ներկայացնելուց, ավարտած իր դեմ մահափորձը ահաբեկչություն որակելով: Հիշեցնենք, որ մինչ այժմ հետաքննող մարմնի կողմից չեն բարձրաձայնվել կատարվածի հիմնական վարկածները: Հետևաբար գոյության իրավունք ունեն մահափորձը և բիզնես հետաքրքրություններով պայմանավորող (գաղտնիք չէ, որ Հայրիկյանը բենզալցակայան ունի), և անձնական վրեժխնդրության (Հայրիկյանի՝ կանացի սեռի որոշ ներկայացուցիչների հետ ոչ միանշանակ հարաբերությունների մասին նախօրեին բարձրաձայնեց Ա.Ադիբեկյանը), և ի վերջո, քաղաքական վարկածները: Հետևաբար ահաբեկչության մասին Հայրիկյանի պնդումներն առնվազն վաղաժամ են ու չհիմնավորված: Սակայան անկախ այդ հանգամանքից, կասկածից դուրս է, որ հենց ,ահաբեկչությունե տերմինը կարձանագրվի միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներում: Եվ արդյո՞ք նման անզգույշ հայտարարություններով սեփական վարկանիշը բարձրացնելու նրա փորձերը պակաս դավադրություն են հայ ժողովրդի նկատմամբ:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում