Անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին` “ՀԺ”-ն մասնավորապես գրել է. “Հիշեցնենք, որ ըստ մասնագետների, ամենայն հավանականությամբ հանցագործը կրակել է թմբուկավոր ատրճանակից, քանի որ դեպքի վայրում պարկուճ չի հայտնաբերվել: Ինչպես տեղեկացել էինք, ոստիկանները առգրավել էին Տպագրիչների 9-ը շենքի հարևանությւսմբ գտնվող սպասարկման օբյեկտների հսկման տեսախցիկների նկարահանումների տեսագրությունները: Դեպքի վայրում մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շատ մեծ է հավանականությունը, մասնավորապես, որ “Մամա-միա” պիցցերիայի տեսախցիկը Ֆիքսած լինի հանցագործին կամ հանցագործներին: Երեկ տեղեկացանք նաև, որ մյուս սպասարկման օբյեկտը, որի տեսախցիկը ևս նարավոր է ֆիքսած լինի հանցագործին, “Մուշ” ռեստորանն է: Տեղում կատարած մեր ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ մահափորձն իրականացրած անձը, որ ուղղությամբ էլ հեռանալիս լիներ դեպքի վայրից, չէր կարոդ խուսափել երկու տեսախցիկներից էլ: Սակայն կարեւոր Է, նաեւ, որ այս օբյեկտների տեսախցիկները գիշերային նկարահանում իրականացրած լինեն, միայն այդ դեպքում դրանք կարող էին պարզորոշ որսալ հանցագործին: Երեկ մեզ չհաջողվեց նշված օբյեկտներից ճշտել, թե ինչ տեսակի են իրենց տեսախցիկները. այստեղից պատասխանեցին, որ դա կարող են ասել միայն մասնագետները: Հիշեցնենք, որ Հայրիկյանը, ինչպես ինքն էր պատմում, հիշում է հանցագործի դեմքը: Իրավապահները, պետք է որ նրա նկարագրածի և տեսախցիկների ֆիքսած, թեկուզ սիլուէտային պատկերի հիման վրա ֆոտոոոբոտ կազմած և տարածած լինեին, ինչը նույնպես չեն արել”:
ՀԺ. Հայրիկյանի վրա կրակողի ֆոտոռոբոտն էլ դեռ չկա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ