Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան՝ փետրվարի 18-ին նշանակված ՀՀ նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: 

Հիշեցնենք, որ հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Տպագրիչների փողոցում թեկնածուի դեմ անհայտ անձի կողմից մահափորձ էր կատարվել, որից հետո Հայրիկյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոց:




Լրահոս