Չենք լռելու, ղժժացե՛ք ինչքան ուզում եք. Ռոբերտ Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Չենք լռելու”,- եթե իրականությունից կտրված պետք է չլռեք, մի լռեք, ղժժացեք ինչքան ուզում եք…
Ինչ-որ ղզիկներ, բնականաբար մեծ դժվարությամբ, տոմս են գնել եւ դիտել են ՙՙԳարեգին Նժդեհ ֆիլմը ու իրենց մաղձոտ կամ չգիտեմ ինչոտ բնավորությամբ, թուրքական ՙՙբեթար՚՚ բառով անուն են կպցնում ֆիլմի հերոսի կերպարին, որը բնորոշ է հենց իրենց… Թող մի 10-15 հոգի էլ էլ չլռի, մեծամասնությունը ֆիլմը դիտում է անշլագի պայմաններում, մեծամասնությունը հավանում է եւ դրանով ամեն ինչ ասված է:
Բնականաբար ֆիլմը չէր կարող ապահովել բոլորի ճաշակը, բայց որ հաջողվել է երկրորդ կարծիքը չկա:
Այո՛, մեր մտավորականների, հայտնի մարդկանց, լրագրողների, քաղաքացիների մի ստվար հատված իրոք չլռեց եւ հայտնեց իր դրական խոսքերը, դրական կարծիքը…Դուք էլ մի լռեք, բայց մի կորցրեք իրականության զգացումը…
“Չենք լռելու”-ի տարածած հաղորդագրությունը կարող եք կարդալ այստեղ` http://www.armlur.am/index.php?page=article&id=40404




Լրահոս