Մերսեդեսը գլորվել է Հրազդանի կիրճը. կա 5 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 5-ին, ժամը 00.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի “Նաիրի” բժշկական կենտրոնի մոտ տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Մերսեդես” մակնիշի 08 ՏԼ 099 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել Հրազդանի կիրճը:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդ` Դ. Մարգարյանին, ուղեւորներ` Ն. Բադալյանին, Հ. Եսայանին, Ա. Եսայանին եւ Ն. Մարգարյանին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից: Վերջիններիս շտապօգնության ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս