Արման Մելիքյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, ուր ասվում է, որ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի այն հայտարարությունը, որ թաղապետերը շենքերի լիազորների միջոցով ընտրողների վրա ճնշում են գործադրում ու կաշառք են առաջարկում, հանցագործության մասին հաղորդում է, և եթե թեկնածուն հստակ փաստեր ներկայացնի, ապա իրավապահ մարմինները համապատասխան ընթացք կտան։
Նշենք նաև, որ թեկնածուն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Աջափնյակ համայնքում բնակվող իր մորը ընտրակաշառք են առաջարկել։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը։
 
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հայտարարության հետ կապված:
 
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հնչեցրած ,թաղապետերը շենքերի լիազորների միջոցով ճնշում են գործադրում ընտրողների վրա և կաշառք առաջարկումե հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հայտարարություն:
Եթե թեկնածուն իր տրամադրության տակ, իսկապես, ունի հստակ փաստեր, ապա իրավաչափ է, որ սահմանված կարգով դիմի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է:
Նման երևույթների վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական շտաբն իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է:
 




Լրահոս