ՁԱՆՁՐԱԼԻ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օրվա երկրորդ կեսից, ԱԺ նիստն ընթանում էր կիսադատարկ դահլիճում: Մի պահ ԱԺ նիստն այն աստիճան ձանձրալի դարձավ, որ ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր պատգամավորներն էին գերադասում փախչել դահլիճից: Ժամը 16:30-ին նիստում որպես հարակից զեկուցող պետք է հանդես գար ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն նա դահլիճում չէր: ԱԺ նիստը վարող խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հնչեցրեց Մինասյանի անունը եւ տեսնելով, որ նա դահլիճում չէ, կատակեց. «Իշխանությունը սպասեց ընդդիմությանը, իսկ ընդդիմությունը չեկավ»: Ու մինչ Շարմազանովը կհասցներ ամբիոնի մոտ հրավիրել այլ պատգամավորի, Մինասյանը վազելով մտավ դահլիճ ու ներկայացրեց նախագիծը:




Լրահոս