1 ՄԼՆ ԵՎՐՈ ԸՆԴԴԵՄ ԱՂՏՈՏՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը 1 մլն եվրո է հատկացրել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ աղտոտման համալիր կանխարգելման եւ հսկման համակարգի ներդրման համար:
«Նպատակը մեկն է, որպեսզի տնտեսվարողը նախարարության հետ շփվի, կամ բնապահպանական բնագավառին վերաբերող թույլտվությունները դառնան մեկ պատուհանի սկզբունքով, եւ մենք կարողանանք տնտեսվարողի բեռը թեթեւացնել, շատ շփումներ չապահովելով՝ նաեւ կարողանանք հենց լուծել բնապահպանական խնդիրները ե՛ւ տեղեկատվության առումով, ե՛ւ վերահսկողության առումով, ե՛ւ թույլտվության առումով: Մեր բնագավառում տարբեր տիպի թույլտվություններ կան՝ սկսած բնապահպանական փորձաքննությունից, ջրօգտագործման, թափոնների, արտանետումների, եւ այստեղ մենք փորձ ենք անելու, հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը, կարողանալ ամբողջը՝ սկսած օրենսդրական դաշտից, ավարտած մինչեւ կոնկրետ գործողությունները, բերել մեկ միասնական սկզբունքի, մեկ միասնական համակարգի»,-ասել է ՀՀ բնապահպանության նախարարը՝ տեղեկացնելով, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը վեր կհանի, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի պայմանական արտանետումների եւ թափոնների թույլտվությունները լինեն միասնական:
«Ժողովուրդ»-ը կհետեւի՝ պարզելու, թե 1 մլն եվրոյով մեր երկրում որքանով կկանխարգելվի աղտոտման գործընթացը:




Լրահոս