ՍՈՆԱՅԻ «ՀԱՐՍԻ ՇՈՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը պատրաստվում է տեսահոլովակ նկարել իր նոր՝ «Հարսի շոր» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորն է լինելու Լուսինե Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է երգին, Սոնան այսպես ներկայացրեց. «Արդեն բավական հայտնի գործ է. հարսանիքներին ու միջոցառումներին հաճախ երգում եմ, որոշեցի տեսահոլովակով էլ ներկայացնել: Երգն ավանդական հարսանեկան ծեսի մասին է, հիմա պարերն են բեմադրվում, հարս ու փեսա են լինելու, միգուցե ես էլ պարեմ, բայց այս տեսահոլովակում շեշտը դրվելու է իմ հագուստի ու կերպարների վրա: Հիմա էլ աշխատում եմ երիտասարդ մոդելավորողների հետ»:




Լրահոս