ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչ տարբերություն կա ավանդների երաշխավորման եւ ավանդների ապահովագրման համակարգերի միջեւ: Ո՞րն է վերջինիս ներդրման նպատակը: Եւ խնդրում եմ ասել նաեւ` արդյոք երաշխավորվում են ավանդները միաժամանակ մի քանի բանկերում:

Սիրարփի Գալստյան (68 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների հատուցման համակարգեր ներդրած պետությունների մի մասն օգտագործում է ավանդների երաշխավորման համակարգ, իսկ մյուս մասը՝ ավանդների ապահովագրման (պաշտպանության) համակարգ տերմինները: Վերոհիշյալ համակարգերը կարող են ունենալ իրավական տարբեր կարգավիճակներ եւ անվանումներ, սակայն նրանց հիմնախնդիրներն ու նպատակներն էականորեն չեն տարբերվում: Ե՛ւ ավանդների երաշխավորման, ե՛ւ ավանդների ապահովագրման համակարգերի հիմնական նպատակը նույնն է՝ որեւէ բանկի անվճարունակության դեպքում հատուցել ավանդատուների միջոցները: ՀՀ-ում ավանդների երաշխավորման համակարգը ներդրվել է, որպեսզի պաշտպանի ավանդատուների շահերը, բարձրացնի բանկային համակարգի հուսալիությունը եւ բանկերի նկատմամբ հանրության վստահությունը:
Ինչ վերաբերում է ավանդները մի քանի բանկերում լինելուն, ապա, այո՛, դրանք երաշխավորվում են: Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է` մեր հայրենակիցներն այնքան գումար ունենան, որ կարողանան տարբեր բանկերում ավանդներ ներդնել եւ շահույթ ստանալ:




Լրահոս