ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել  է Քասախի գյուղապետարանում

Երեկ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը  իր քարոզարշավը իրականացրել է Աշտարակում: Այնուհետեւ եղել է Քասախ գյուղում: Գյուղապետարանում «Ժառանգության» առաջնորդը նկատել էր, որ  գյուղապետարանի նամակների փոստարկղում դրված են Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանի» բուկլետները: Բայց այս պատկերում ամենազզվելին այն է, որ գյուղապետն իր կողքի հայոց եռագույնը ծածկել էր ապահով Հայաստանի շարֆով՝ կուսակցական վզկապը բարձր դասելով եռագույնից: Այս ամենից հետո էլ դեռ գյուղապետը Րաֆֆի Հովհաննիսյանին վստահեցրել է, որ ընտրությունները անցնելու են արդար:

 Լուսանկարը Aravot.am-ի




Լրահոս