Արմուշը հորդորում է հումորը «կայֆավատ» չընդունել. հումորիստը` «Վիտամին» ակումբի փակման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ, դերասան Արման Խաչատրյանը, ով հանրության շրջանում հայտնի է Արմուշ անվամբ, պնդում է, որ Հայստանում հումորը դեռ որպես հումոր չի ընկալվում. շատերը այն ծանր են տանում, ծիծաղելու փոխարեն` սկսում են, այսպես ասած, «ռազբորկաներ» անել: Դա է պատճառը, որ դերասանն իր գործունեության ընթացքում խուսափել է քաղաքական հումոր անելուց, քանի որ ըստ դերասանի` դրանից հետո լինելու էին շատ հեռախոսազանգեր, որոնց պատասխանելը ժամանակի անիմաստ կորուստ կլիներ:

Արմուշը չի թաքցնում, որ այժմ իրենց դերասանական թիմը «սպառվել» է, ինչի համար իրենք որոշել են որոշ ժամանակ եթերում հանդես չգալ, մինչև իրենց դերասանական և սցենարական կազմը կվերականգնեն: Հումորային դերասանն այն մարդկանց թվին է դասվում, ովքեր մշտապես մասնակցում են հասարակական բոլոր միջոցառումներին, բողոքի ակցիաներին ու դեմ է արտահայտվում այն բոլոր երևույթներին, որոնք հանրության համար ընդունելի չեն:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս