Հայաստանի առաջնության 5-րդ տուրի «Ուլիս» – «Միկա» հանդիպումից (0:2) հետո պայմանական դաշտի տերերի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը կիսվեց խաղի շուրջ իր կարծիքով:
«Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի կապակցությամբ: Ճիշտ է մեր թիմը կրկին պարտվեց, սակայն խաղից գոհ եմ: Ուլիսն «Ուլիսն» առաջին անգամ էր իր լիարժեք կազմով խաղում:
Ֆուտբոլի օրենքն է. դու գոլ չես խփում, քեզ են խփում: Ամեն ինչ կապված է հոգեբանության հետ, պետք է ամեն ինչ անենք այս իրավիճակից դուրս գալու համար: Թե իմ, և թե ֆուտբոլիստների համար այժմ դժվար է: Հոգեբանակն խնդիրը հաղթահարելու համար հաղթանակ է անհրաժեշտ: Այս մասին հաղորդում է armsport.am-ը:
Ինչ վերաբերվում է նորամուտը նշած Դանիել Օզբիլիսին. նա հեռանկարային ֆուտբոլիստ է և դեռ ավելացնելու տեղ ունի: Նա հետագայում կարող է օգնել թիմին»: