Հակառակորդն արդեն մի քանի ժամ կրակահերթի տակ է պահում Տավուշի սահմանամերձ գյուղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդն արդեն մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: ‹‹Արմենպրես››­-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակում են սահմանամերձ միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբ: Նա իրավիճակը գնահատեց «լարված»՝ հավելելով, որ կրակոցները շատ ուժեղ են:

«Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»,­- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ հայկական կողմից զինծառայողի զոհվելու կամ վիրավորվելու մասին տեղեկություն չունի:




Լրահոս