Երկրում դեռևս ռազմական դրություն չէ. Հայաստանը պատրաստ է պատերազմի. Մովսես Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ­2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է
պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր
աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը` զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Քիչ առաջ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ զորավարժության անցակման մտահղացման պլանավորումը դեռևս 2014 թվականի նոյեմբերին է եղել: Մովսես Հակոբյանի փոխանցմամբ՝ նախագահի համապատասխան որոշմամբ՝ որոշվել է հանրապետությունը պատրաստել մարտական գործողության և համապատասխան միջոցներ իրականացնել պետությունը լրիվ մարտական պատրաստականության հասցնելուն. «Կառավարության այսօրվա փակ նիստն ամբողջությամբ նվիրված էր զորավարժություններին: Այն վարեց Սերժ Սարգսյանը: Դեռևս ռազմական դրություն չէ երկրում»:

Լրագրողների հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Հայաստանը պատերազմի, Մ. Հակոբյանը պատասխանեց. «Եթե նրանք վախենում են մեզ հետ պատերազմել, ուրեմն՝ մենք՝ և՛ զինված ուժերը, և՛ հանրապետությունը լիովին պատրաստ ենք»:




Լրահոս