Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը:
Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Նշենք, որ զորավարժությունների շրջանակում կլինեն տագնապներ, տարհանումներ և այլն դրություններ: