Պուտինը ոչ մի դրամատիկ բան չի տեսնում նավթի ներկայիս գնի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունն արդեն փաստացիորեն հարմարվել է նավթի գնի տատանումներին, չնայած դեռևս կան բաներ, որոնց վրա պետք է աշխատի ինչպես ՌԴ կառավարությունը, այնպես էլ բիզնես ոլորտը, հայտնում է Փրայմը:

«Այդ ամենը, համոզված եմ, պարզապես բացառապես նորմալ ու բնական բնույթ է կրում: Ռուսաստանի տնտեսությունն արդեն փաստացիորեն հարմարվել է դրան: Կան նաև բաներ, որոնց վրա աշխատել է պետք, ընդ որում և՛ կառավարությանը, և՛ բիզնեսին, և՛ գործարար հանրությունը: Մենք հենց այդպես էլ կվարվենք»,- նշել է Պուտինը:

Նախագահի խոսքով՝ ոչ մի դրամատիկ բան նավթի ներկայիս գնի մեջ չկա, բորսային ճշգրտումներն ակնկալելի էին:




Լրահոս