![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/lempard.jpg)
«Նյու Յորք Սիթի»-ի նորեկ Ֆրենկ Լեմպարդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Sky Sports-ը գրում է, որ 37-ամյա անգլիացին այդպիսի պատվի է արժանացել, որովհետև Անգլիայի Պրեմյեր լիգայում բոլորից շատ ակումբների դարպաս է գրավել:
Լեմպարդը գոլ է խփել 39 անգլիական թիմերի՝ գերազանցելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Էնդի Քոուլի ցուցանիշը: