ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում անհայտ անձի արձակած կրակոցներից 9-ամյա երեխա է մահացել: Այս մասին տեղեկացնում է WSOC-TV հեռուստաալիքը:
Կրակոցների հետևանքով ևս մեկ երեխա և երկու մեծահասակ ստացել են վնասվածքներ: Դեպքը տեղի է ունեցել տան բակում՝ ընտանեկան խնջույքի ժամանակ: Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին: Դեպքի այլ հանգամանքներ չեն հաղորդվում: