ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

11 ԴՊՐՈՑ ԱՎԵԼԱՑԱՎ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` ԿԳ նախարարի 2007 թվականի մայիսի 11-ի «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին» N428 Ա/Ք հրամանի հավելվածը լրացվել է նոր կետերով: Մասնավորապես, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկն ավելացել է եւս 11 դպրոցով, որոնցից 2-ը` Երեւանում, 9-ը` մարզերում: Ավելացված դպրոցներն են Երեւանի թիվ 144 եւ թիվ 163, ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի թիվ 1, ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի թիվ 1 եւ թիվ 2, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 3, թիվ 9 եւ թիվ 10 հիմնական, ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղի, Նոր Արմավիրի եւ Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցները:

 

ՀԱՐՈՒՑԵԼ ԵՆ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ` 2015թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որոնց հետեւանքով նշված գյուղի բնակչին պատկանող առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակի գույքը հրկիզման եղանակով ոչնչացվել է՝ վերջինիս պատճառելով նյութական վնաս: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս