Մեկնարկել է «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկման ավտոերթը: Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավտոերթին մասնակցում են նաև «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները: Երթուղին հետևյալն է` Մաշտոցի պողոտա-Բաղրամյան-Կոմիտաս-Զեյթուն-Մասիվ:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց պայքարը չի ավարտվել, չի դադարել և իրենք պայքարելու են` մինչև իրենց պահանջների վերջնական կատարումը:
Իսկ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը նշեց, որ իրենք այսօր որպես զինվորներ սատարում են «Ոչ թալանին»: Նա նաև նշեց, որ իրենք մասնակցելու են նաև վաղը կայանալիք հավաք-երթին: