Գալուստ Սահակյանը մրցանակներ է հանձնել լավագույն հեծանվորդներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված կազմակերպել էին «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը:

unnamed (7)

Մրցաշարը մեկնարկել է Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից: Ընթանալով Երեւանի մի շարք փողոցներով՝ շուրջ 100 հեծանվորդներ մրցավազքն սկսել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասից՝ անցնելով 450 մետր: Հաղթական սահմանագիծը հատած երեք մարզիկներն ԱԺ բակում զբաղեցրել են պատվո հարթակի իրենց տեղերը:

unnamed (1)

Հաղթանակած հեծանվորդներին մրցանակները հանձնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Երրորդ տեղն զբաղեցրած Մհեր Մկրտչյանը եւ երկրորդ տեղն զբաղեցրած Պավել Ստեփանյանն արժանացել են մեդալների, իսկ առաջին պատվավոր տեղն զբաղեցրած Դավիթ Մկրտչյանին խորհրդարանի ղեկավարը հանձնել է խորհրդանշական գավաթը:

unnamed (2)

Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի ոսկե հուշամեդալով է պարգեւատրել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանին, իսկ ՀՀ հեծանվային մարզաձեւերի հավաքականի մարզիչ Արմեն Գյոզալյանն արժանացել է ԱԺ պատվոգրի եւ դրամական պարգեւի:

unnamed

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:

unnamed (3)

Մրցաշարի կապակցությամբ Ազգային ժողովի բակում կազմակերպվել էր տոնական համերգ:




Լրահոս