![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/4d76aa6df597957f28323e9dba113fef-472x265.jpg)
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.23-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում` Հայրավանք գյուղի լճափնյա տարածքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ճահճի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 31 SU 226 և «Մերսեդես» մակնիշի 34 MS 859 պետհամարանիշերով ավտոմեքենաները: