Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում շնորհավորեց բոլորին ՀՀ անկախության օրվա կապակցությամբ:
Armlur.am-ի հարցին, թե շատերը նշում են` ԵՏՄ անդամակցությունից հետո կորցրել ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, Գալուստ Սահակյանը ասաց. «Ես կարծում եմ, որ դիվանագիտությունը դա բարձր մասնագիտություն է: Ես կարծում եմ` մենք անընդհատ շտապում ենք մեր կարծիքները հասարակության մեջ տեղադրել ոչ թե նրա համար, որ դա այդպես է, այլ նրա որ որոշ քաղաքական ուժեր պետք է փորձեն իրենցն առաջ տանել»:
Մանրամասները` Armlur.am -ի տեսանյութում