Ծեծված ազատամարտիկի մոտ առկա են արտաքին վերքեր, վիճակը նորմալ է. ԲԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի վիճակը նորմալ է, նրա մոտ առկա են արտաքին վերքեր, կյանքին սպառնացող որևէ վտանգ չկա: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասացին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:

«Նրա գիտակցությունը տեղն է, ինքնուրույն կարողանում է շնչել, կյանքին սպառնացող որևէ վտանգ չկա»,- նշեց ԲԿ-ից: Բժշկական կենտրոնից մեզ փոխանցեցին, որ ավելի ուշ մասնագետները ավելի հստակ կկարողանան ասել, թե ինչ վնասվածքներ կան ազատամարտիկի մոտ:

Հիշեցնենք, որ այսօր «Հայազն» կուսակցության երթից հետո ազատամարտիկին Աբովյան փողոցում, նախնական տվյալների համաձայն,  5 հոգով ծեծի էին ենթարկել: Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները համապատասխան գործողություններ են իրականացնում:




Լրահոս