ՎՈՎԱՆ ՄՈՒԿ ՈՒ ՄՈՒԿԻԿ ՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բելգիայում բնակվող մեր գործընկեր Մարգարիտ Սարգսյանը (աշխատել է Չորրորդ իշխանություն թերթում) բավականին հետաքրքիր հոդված է գրել, ինչը ներկայացնում ենք ստորեւ…
Որ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կեցվածքը եվ քայլերը ոմանց անհասկանալի են, պարզ է` աշխարհայացքի ու մտածողության անհաղթահարելի բարդույթներ կան, որ ցմահ են: Բայց հնարավոր չէ ամեն ինչին էդ ըմբռնումով մոտենալ: Օրինակ, երբ սկսեցին մի ուրիշ հնճվանքով քննարկել ու քննարկել, քննադատել ու քննադատել Րաֆֆիին, ինչ է թե հանդիպել ու առանձնազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: 
Բայց դա ոչ միայն ճիշտ է այս պահին, այլ նաեվ նվաստացուցիչ չէ Րաֆֆիի համար: Եվ ասեմ` ինչու: Ոստիկանապետը Հայաստանի այն գործիչներից է, ում հասարակությունն իրականում չի ճանաչում: Կամ ճանաչում է միայն գեներալի կարգավիճակով` խոժոռ դեմքով, խիստ: Ախպերության խնջույքներին չմասնակցող, “զավտրիկի” սեղանի շուրջ ռազմահայրենասիրական կենացներ չասող Վովան բոլորովին ուրիշ տեսակ է: Իրականում նա այն քչերից է, ով չի խախտել մարդկային չգրված շատ օրերքներ: Կոնկրետ նկատի ունեմ հոկտեմբերի 27-ին նրա պահվածքը: Ստացվել է այնպես, որ անկեղծության մի պահի, առաջին տպավորության ազդեցությամբ, Վովան անձամբ է ինձ պատմել իր ապրումներին մասին: Ոճիրի պահին, երբ Վազգենի արդեն անշնչացած մարմինը թեքված էր աթոռին, Վովան դիմել էր Երկրապահի պատգամավորներին` Մյասնիկին, Լեդիին, Մխիկին, Ծաղիկ Ռուբոյին, էլի մի քանիսի, որ օգնեն` Վազգենին գրկած դուրս հանեն, բայց նրանք ամենավերջին սրիկայի պես ուղղակի չեն մոտեցել: 
Եվ Վովան ստիպված է եղել մենակ, առանց Վազգենի “զինակիցների” դահլիճից դուրս հանել Վազգենին: 
Իրենց պատերազմի “հերոս” համարողները չէին կարող չիմանալ, որ պատերազմի օրենքով հրամանատարի զոհվելու դեպքում զինվորները պարտավոր են չլքել տարածքը, քանի դեռ հրամանատարի մամինը այդտեղ է: Էլ չասած, որ Վազգենի շնորհիվ էին պառլամենտում ու ընդհանրապես` մարդահաշիվ: Երբեք չեմ մոռանա մանրամասները. “Ուժեղ էր, Վազգենը, ծանր, ու ես չէի կարողանում, բայց ամեն գնով պահեցի, որ հանկարծ գետնին չընկնի Վազգենի մարմինը”: Իսկ Վազգենի “ընկեր” Գագիկ Ջհանգիրյանը Վազգենի արյունոտ ժամացույցը հանգիստ, առանց գոնե մի պահ մտածելու, դրել էր Արամի ափի մեջ, չմտածելով, թե ինչ կզգա Արամը: Վովան նման բաները շատ նրբորեն է զգում, մարդկային է ավելի, որքան էլ հավատան կամ չհավատան Վովային միայն հեռոստաեթերից ճանաչող շատերը: Սա հոգեբանական-զգացական մասն է` ինձ համար ամենակարեվորը… 
Բացի դա, Վովան իր պրոֆեսիոնալիզմով էլ այդ օրը ճիշտ պահեց իրեն` թույլ չտալով եվ վիժեցնելով նարիրիներին տեղում գնդակահարելու ծրագիրը, շատ լավ հասկանալով, թե դա ինչ նվեր կլինի առաջին իսկ պահից կասկածյալ կազմակերպիչներին : Ու գոնե Վազգենի մասով Վովա Գասպարյանը առայսօր իրեն անվրեպ պահել : 
Պետք չէ Րաֆֆիի հանդիպելը Վովային “զապադլո” համարել: Պետք չէ Վովային խառնել Բուռնաշի, Խաչատուրով Յուրայի, Բաղմանյան Հայկազի, Ալիկ Սերգեյիչի, Մուկի, Շարմազանովի եվ մանր ու խոշոր այլ եղջրավորների հետ: Նույնիսկ էս անունների հետ համեմատելու համար արժե նրա ներողամտությունը հայցել. նա ոչ մեկից պակաս չի հասկանում ու զզվում մարդու, “տղամարդու” էս տեսակից: 
Հոկտեմբերի 27 -ը փորձություն էր, որին շատ քչերը դիմացան: Թե ուրիշ որ հարցում ինչպես է պահել իրեն Վովան, իր եվ Աստծո գործն է, այս հարցում նա մաքուր է, եվ փառք ու պատիվ դրա համար: Հենց նույն պատճառով անհնար եմ համարում, որ ժողովրդական հուզումների պահին նա իրեն պահի բախտի բերմամբ ոստիկանապետի աթոռին հայտնված եվ հեղափոխությունն “օրորոցում խեղդող” Սերգեյիչ Ալիկի նման: Վովային հեղափոխություն մորթողի եվ սեփական ժողովրդի դեմ հարձակվելով ինքնահաստատվող մենթի դերում չտեսնելու այլ մպատճառներ կան, որոնք գուցե լայն հանրությանն անհայտ են, բայց վստահաբար` ոչ Րաֆֆիին: 
Մնացած մտածումներս ` մի ուրիշ առիթով կգրեմ: Հիմա ասելիքս այն էր, որ Վովայի հետ հանդիպելու համար Րաֆֆիին վրա տվածները թող իրենց համար այլ զբաղմունք գտնեն:
Մարգարիտ Սարգսյան




Լրահոս