Քանի դատապարտյալ է այս պահին հացադուլի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ անազատության մեջ գտնվող 4 անձ ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ են հայտարարել: Պատճառը, ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, քրեական գործերից ունեցած բողոքն է:

Այս պահին, ինչպես հայտնեցին Armlur.am-ին, հացադուլի մեջ է գտնվում 3 հոգի: Հացադուլը ձգվում է արդեն 10 օր: Նրանց մեջ կան կալանավորներ և դատապարտյալներ: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ օրերս պետք է հացադուլ հայտարարեին մեծ թվով ցմահ դատապարտյալներ:




Լրահոս