Չմոռանանք ինչի համար ենք հավաքվել՝ տարբերակելով կարևորն անկարևորից (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտագաղթ, տնտեսական ճգնաժամ, անսպասելի և պարբերական թանկացումներ, արդարադատության ակնհայտ բացակայություն… այս շարքը կարելի է անվերջ շարունակել. մի խոսքով` խնդիրների պակաս մեր երկրում, կարծես թե, չկա:

Ի՞նչ դեր ունեն այս իրավիճակում մտավորականները: Բոլոր ժամանակներում ազգի առջև ծառացած բարդ և անելանելի իրավիճակներում մտավորականներն իրենց պարտքը պետք է համարեն հանդես գալու խորհուրդներով, դիտարկումներով, խնդիրների լուծման առաջարկներով: Բոլոր ժամանակներում, բայց ոչ` մեր:

Շատ հեռուն չգնալու համար ընդամենը կարելի է հիշել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ երիտասարդության ինքնաբուխ պայքարը: Որտե՞ղ էր մտավորականությունն այն ժամանակ, երբ երիտասարդներին փորձում էին կաշառել նախագահի հետ հանդիպման հրավերով, որտե՞ղ էր մտավորականությունն այն ժամանակ, երբ պայքարող սերունդը ջրցանի «վրաերթի» տակ էր: Եվ, վերջապես, որտե՞ղ էր ա´յն մտավորականությունը, որի իրավունքների և շահերի համար ոտքի ելած երիտասարդները անձրևի ու արևի տակ անքուն օրեր և գիշերներ էին անցկացնում: Եվ այս ամենը նույն մտավորականությանը երկրին ցուցաբերած անգնահատելի վաստակի համար պարգևատրող ղեկավարության անմիջական հրահանգով:

14047448-8A62-473B-B2A8-5B0F693ADCBE_w640_r1_s

Այս հարցերը պատասխաններ ստանալու ակնկալիքով չէ, որ հնչեցվում են. պատասխաններն արդեն էական էլ չեն: Կարող են ասել, որ նրանցից մի քանիսը կենդանի պատ էին կազմել: Իհարկե, մի քանիսը կամ քիչ բացառություններ:

Եվ այսօր հարցը, թե ինչու հաշված ժամերի ընթացքում ինչ-որ աննշան պարգևատրման ֆոնին մոռացվեց ողջ հայության մեծագույն ամոթը, հրատապ պատասխան է պահանջում: Մեկ շաբաթ էլ դեռ չի անցել այն օրից, երբ հանրության քննարկման ու բուռն քննադատությունների թեման մեր հարևան, բայց ոչ բարեկամ Ադրբեջանից ապաստան խնդրած ոմն Վահան Մարտիրոսյանի խայտառակ ասուլիսն էր («Հայ զինվորները ճանճերի պես սատկում են»,- ասել էր Վ. Մարտիրոսյանը):

a1ca0f3c19fe6d230f2812ac6e127aa51-600x449

Իսկ ազատամարտիկի դաժան ծե՞ծը… մի՞թե պակաս օրհասական թեմա է:

12033561_978688182203894_1003980018_n-600x400

Կարծես, այո´… հայ մտավորականության և ողջ հայության համար առավել խնդրահարույց է Արմենչիկ բեմական անվամբ երգչի` նախագահի կողմից պարգևատրման հանգամանքը: Ինչո՞ւ նա, այլ ոչ թե, օրինակ, ժողովրդական երգարվեստի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ կամ իրենց մշակույթի գործիչ համարողներ… Ինչո՞ւ:

Գուցե այն պարզ պատճառով, որ հե´նց Արմենչի՞կն է կարողանում, օրինակ, Լոս Անջելեսի «Kodak», «Microsoft» և այլ  թատրոններ համերգից մոտ մեկ ամիս առաջ լցնել, և վերջապես հայ ու Հայաստան անունները արտասահմանում նույնիսկ իրենց երկրի նախագահին չճանաչողներին ճանաչելի դարձնել:

Իհարկե, դժվար է ասել, թե որ այլ արժանիքների համար է սույն երգիչը վաստակավոր արտիստի պատվավոր կոչում ստացել, սակայն նույն կոչմանն արժանացան նաև ռաբիսի կարկառուն ներկայացուցիչներ Թաթա Սիմոնյանը,

tata_siroton5

Ալիկ Գյունաշյանը

Alik-Gyunashyan-3

Կամո Սեյրանյանը:

kamo

Վերջինս, ի դեպ, հայտնի տեսահոլովակում ռաբիսի մեկ այլ ներկայացուցիչ Սպիտակցի Հայկոյի և ադրբեջանցի երգիչ Նասիբի մասնակցությամբ երաժշտական կատարում ունի` արևելյան ելևէջներով:

https://www.youtube.com/watch?v=jHdKPi6gQ7M

Իհարկե, նշված բոլոր արտիստները, այդ թվում` Արմենչիկը, ունեն իրենց երկրպագուներն ու աշխատանքը գնահատողներ: Ի վերջո, բոլոր այս մարդկանց ճաշակը պետք է հարգել. յուրաքանչյուրն իր աշխատանքն է կատարում այնքանով, որքանով կատարում է:

Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ քննադատողներն ինչ-որ ակնկալիքներ ունեին, որոնք անսպասելիորեն չեն արդարացվել: Ինչևէ…

Հ.Գ. Թերևս, մեր երկրի խնդիրներն ավելի հեշտ կլուծվեին այն դեպքում, երբ յուրաքանչյուրը գոնե փորձ աներ զբաղվել նրանով, ինչով կարողանում է, ինչին տիրապետում է: Ու եթե այդպիսի իրավիճակ լինի, հաստատ Արմենչիկը և վերը թվարկվածները վաստակավոր արտիստի կոչման չէին արժանանա, քանի որ նրանք էլ կլինեին իրենց տեղում:

Տաթև Հարությունյան




Լրահոս