Armenian text to speach

Կյանքից հեռացել է Գևորգ Կալոշյանը. սրտի կանգ է արձանագրվել. ով էր նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ կյանքից հեռացել է Գևորգ Կալոշյանը։ Սրտի կանգ է եղել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գևորգ Կալոշյանը վերջին ժամանակներում հայ-թուրքական գրեթե բոլորի հանդիպումների հայկական կողմի թարգանիչն է եղել: Նա նախօրեին ներկա է եղել նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման աշխատանքային խմբի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։ Փրկարարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, ապա ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի մարմինը։ Արձանագրվել է վարորդի մահը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս