«Իսլամական պետությունից» եկող սպառնալիքը մշտապես գտնվում է Պուտինի ուշադրության կենտրոնում. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» կողմից ՌԴ հանդեպ ահաբեկչություն իրականացնելու վտանգը մշտապես գտնվում է երկրի ղեկավարի ու հատուկ գերատեսչությունների  մշտական ուշադրության կենտրոնում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Բնական է, ահաբեկչական սպառնալիքը գտնվում է այն մարմինների ու գերատեսչությունների ուշադրության կենտրոնում, որոնք օրենքով զբաղվում են դրանով: Դա շուրջօրյա աշխատանք է: Դրանք են Հակաահաբեկչական կոմիտեն, Անվտանգության դաշնային ծառայությունն ու այլ հատուկ գերատեսչությունները: Իհարկե, սա նաև գտնվում է երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե չկա արդյոք մտավախություն, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում Մոսկվայի ակտիվացում  ՌԴ հանդեպ անուղղակի ահաբեկչական գործողությունների սպառնալիք կառաջացնի:




Լրահոս