Երկրաշարժ Իրանի տարածքում, այն զգացվել է նաեվ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 2-ին, ժամը 21.32-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 34 կմ դեպի արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.490 և արևելյան երկայնության 46.660:Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Քաջարան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:




Լրահոս