![](https://armlur.am/wp-content/uploads/2013/03/04//42217.jpg)
Sky News- ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հոսպիտալացվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում: Նախնական տեղեկություններով՝ թագուհու մոտ ախտորոշվել է գաստրոէնթերիտ՝ աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի բորբոքում: Հանգստյան օրերը թագուհին անց է կացրել իր ամրոցում բժիշկների հսկողության տակ, որոնք պետք է որոշեն, թե ի վիճակի կլինի արդյոք թագուհին մարտի 6-7-ը մեկնել Հռոմ, ուր նրան հրավիրել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն: