Վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 1-ին, ժամը 23.10-ի սահմաններում, անհայտ անձը վարելով “ՎԱԶ-21099” մակնիշի ավտոմեքենան՝ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում բախվել էր “Մերսեդես-Բենց” մակնիշի ավտոմեքենայի և դիմել փախուստի:
Պատահարի հետևանքով “Մերսեդես-Բենց”-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին պարզվել է, որ “ՎԱԶ-21099” մակնիշի ավտոմեքենան վթարի պահին վարել է Ա. Թառլոյանը: Վերջինս ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է քննություն:




Լրահոս