CNN-ը Վլադիմիր Պուտինին սխալմամբ Բորիս Ելցին է անվանել (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի մասին պատրաստած ռեպորտաժում վերջինիս սխալմամբ Բորիս Ելցին է անվանել, գրում է Газета.ru-ն:

Գիտակցելով իր սխալը՝ լրագրողը որոշել է կատակել և նշել է, որ «վերադարձել է 20 տարի առաջ»:

Հիշեցնենք, որ նախօրեին Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանի ժամանակ: ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի իրավիճակը, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ գործողությունների տարբերակները:




Լրահոս