«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, խորհրդարանականների գործն է, եւ դա իր վարած հանրահավաքային պայքարի հետ կապ չունի: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին, որն ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների հետ միասին մասնակցում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ անցկացվող խորհրդակցություններին: «ԱԺ-ում տեղի ունեցող խորհրդակցություններն իրականացվում են խորհրդարանի իրավասության եւ գործունեության շրջանակներում: ԱԺ-ն չպետք է անմասն մնա այն ամենից, ինչ կատարվում է ՀՀ-ում: Արտահերթ նիստի անցկացման նախաձեռնության մասին տեղեկացրել եմ Ր. Հովհաննիսյանին, որն էլ դա ընդունել է ի գիտություն: Այնպես որ, այստեղ որեւէ հակասություն չկա»,-ասաց նա` հավելելով, որ հիմնական հարցը պետք է լուծվի Ր. Հովհաննիսյան-Ս. Սարգսյան բանակցությունների միջոցով, եթե նման բանակցություններ լինեն:
ՊԻՏԻ ԽՈՍԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ