ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ասեմ Ձեզ. մարզպետը թողեց իր ապահովված կյանքը, որ ծառայի… Պարոն Խաչատրյանը շատ հարգված է ժողովրդի մեջ, նա հպարտ արծիվ է»:

Վարդան Գեւորգյան news.am

Քաջարանի քաղաքապետի այս պոռթկումը միանգամայն հասկանալի է: Մարդը, երբ վախենում է, ամեն ինչի ընդունակ է դառնում: Ու մարզպետին ծառայելու նվիրական գործում մրցակցությանը դիմանալու համար, նաեւ մարզպետի նկատմամբ ունեցած ահուսարսափից դրդված` Սուրեն Խաչատրյանին դարձնում է ոչ միայն ժողովրդի մեջ հարգված, այլեւ նույնիսկ հպարտ արծիվ: Չնայած միգուցե քաղաքապետը ճիշտ է եւ ժողովուրդ ասելով՝ նկատի ունի իրեն եւ իր նման հնազանդ պաշտոնյաներին, որոնք այնքան են վախեցած, որ բուն ժողովրդին նույնիսկ չեն էլ նկատում: Մեղադրելու չէ, «բեսպրեդելի» մթնոլորտում այլ բան չէր էլ կարելի ակնկալել:




Լրահոս