Նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդների
միջանկյալ
զեկույցները
գնալով
ավելի
կոշտ
են
դառնում:
Շաբաթ
օրը
հրապարակված
հերթական
միջանկյալ
զեկույցում,
օրինակ,
նշված
է.
«1988 տեղամասերից
1746-ը
ունեն
300 եւ
ավելի
գրանցված
ընտրողներ:
Դրանցից
144-ում
ընտրողների
թիվը
գերազանցել
է
80 տոկոսը,
որը
թվում
է
անհավանականորեն
բարձր,
եւ
նմանատիպ
115 տեղամասերում
գործող
նախագահը
ստացել
է
քվեարկած
ձայների
ավելի
քան
80 տոկոսը…
249 տեղամասեր,
որտեղ
ընտրողների
մասնակցությունը
50 տոկոսից
ցածր
էր,
պարոն
Սարգսյանը
ստացել
է
ձայների
ավելի
քան
50 տոկոսը
40 տեղամասերում,
իսկ
պարոն
Հովհաննիսյանը
ստացել
է
ավելի
քան
50 տոկոս
155 տեղամասերում»:
ԱԺ
ՀՀԿ
խմբակցության
քարտուղար
Հովհաննես
Սահակյանը
մեզ
հետ
զրույցում,
խոսելով
այդ
եզրակացության
մասին,
նշեց,
թե
«Ժառանգություն»
կուսակցությունն
ընտրական
հանձնաժողովներում
ունեցել
է
իր
անդամները,
ընտրակեղծիքների
մասին
արձանագրություններ
չի
ներկայացրել,
իսկ
1988 ընտրատեղամասերից
միայն
40 տեղամասի
վերաբերյալ
է
մատյաններում
հատուկ
գրառում
կատարվել:
«Եվ
եթե
վերլուծենք
այս
տեղեկատվությունը,
կտեսնենք,
որ
չկա
որեւէ
խնդիր:
Ես
կարծում
եմ`
պետք
չէ
ընկնել
ծայրահեղությունների
մեջ»,-նշեց նա:
ՈՉ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ