Տավուշի մարզային «Տեսանկյուն» լրատվական կայքում տեղադրվել է հարցում՝ «Փետրվարի 18-ին կայացած ընտրություններից հետո Տավուշի
մարզպետը
պե՞տք է պաշտոնանկ արվի»: Կայքի այցելուները մեծամասամբ Տավուշի մարզի բնակիչներ են: Այդ հարցմանը մինչ այժմ
մասնակցել
է
108 հոգի,
որից
70-ը
(հարցման
մասնակիցների
65 տոկոսը)
կողմ
է
արտահայտվել
Հայաստանի
«ամենաերկարակյաց»
մարզպետ,
ավելի
քան
14 տարի
այդ
պաշտոնում
աշխատող
Արմեն
Ղուլարյանի
պաշտոնանկությանը,
38 հոգի
(հարցման
մասնակիցների
35 տոկոսը)՝ դեմ: Սակայն,
ինչպես
գիտենք,
Հայաստանում
իշխանությունը հասարակական կարծիքը հաշվի չի առնում ո՛չ որեւէ մեկին պաշտոն տալու, ո՛չ էլ պաշտոնանկ անելու ժամանակ: Այս դեպքում հասարակության ձայնը կարող
է
լսելի
լինել,
բայց
բոլորովին
այլ
պատճառով.
Տավուշի
մարզկենտրոն
Իջեւանի
բոլոր
8 ընտրական
տեղամասերում
փետրվարի
18-ին
կայացած
նախագահական
ընտրություններում
Րաֆֆի
Հովհաննիսյանն
ավելի
շատ
ձայն
է
ստացել,
քան
Սերժ
Սարգսյանը:
ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԻ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ