Անցած տարի մայիսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դերասան, հեռուստահաղորդավար
Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղափոխվել Արցախ եւ բնակություն հաստատել
այնտեղ: Լուրը մեզ հետ զրույցում հաստատել էր նաեւ պարոն Թոխատյանը` հավելելով. «Ղարաբաղում
լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու,
բայց ժամանակի մեծ մասն անցկացնելու եմ այնտեղ… Դեռ գաղտնիք է, եթե ամեն ինչ հստակեցվի,
առաջինը խոսք եմ տալիս ձեզ ասել»: Օրեր առաջ «Ե՞ս Yes!» ամսագիրն այս հարցը կրկին ուղղել
է «Շարմ» ընկերության փոխտնօրեն, դերասան Հրանտ Թոխատյանին: Վերջինս նշել է, որ մի
քանի ամիս է` աշխատում է այնտեղ, բայց. «Ոչ մի պաշտոն չեմ ստացել. անում եմ այն, ինչ
այստեղ` «Շարմ» ընկերությունում եմ անում: Այդքանը»:
ՊԱՇՏՈՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ