Կոնսերվատորիայի պուրակում բեմահարթակը ուսանողական էր։
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ելույթ են ունեցել տարբեր բուհերի ուսանողներ, ում համար երգելը ընտրած մասնագիտության չափ կարևոր է կամ հենց երկրորդ մասնագիտություն է։
Պատանի երգիչները կատարում էին հայկական էստրադայի՝ 70-ականներից մինչ օրս կատարվող և սիրված երգեր։ Ուսանողներ էլ կային, որ հանդես եկան իրենց հեղինակային ստեղծագործություններով։
Հանդիսատեսը, ում մեծ մասը առաջին անգամ էր ունկնդրում պատանի ստեղծագործողներին, բուռն ծափահարություններվ էր ողջունում նրանց։ Ունկնդիրներից շատերի կարծիքով, «Էրեբունի-Երևան»-ը այսպիսով նոր հնարավորություններ է ընձեռում ուսանողներին։