Dorians-ը եվ Սիրուշոն ապրիլին համերգ կտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջապես բացահայտվել է Dorians-ի եւ Սիրուշոյի առեղծվածային հոլովակի գաղտնիքը. ապրիլի 6-ին երգչուհին եւ ռոք-խումբը “Միասին մեկ բեմում” խորագրով համերգ կտան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել են արտիստներն ու համերգի կազմակերպիչ “Deem Communications”-ը:
Գոռ Սուջյանն ասել է, որ “Dorians”-ը շատ ուրախ է նման էքսպերիմենտով հանդես գալ. “Այս համերգը պետք չէ կապել գալիք “Եվրատեսիլ”-ի հետ: Մենք ուղղակի ցանկանում ենք մեկ բեմում համադրել ռոքն ու փոփը: Երեկոյի ընթացքում մի շարք անակնկալներ կմատուցվեն”:
Սիրուշոն եւս նշել է` շատ ուրախ է մասնակցել կազմակերպված համերգին, քանի որ միշտ չէ, որ հնարավորություն է ունենում հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, որին հասցրել է շատ կարոտել.”Այս համերգը մեծ իրադարձություն է մեզ համար”:
 
bravo .am




Լրահոս